fbpx
Սպորտ

Լիգա 1. ՊՍԺ-ն սեփական հարկի տակ չոր հաշվով պարտվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ՊՍԺ-ն Ֆրանսիայի Լիգա 1-ի 7-րդ տուրի շրջանակներում ընդունեց «Ռեյմսին»։

Առաջին կեսի 29-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց թիմի կիսապաշտպան Ասան Կամարան։ Առաջին կեսում ու 2-րդ կեսին հիմնական ժամանակում այլևս գոլեր չգրանցվեցին։ Հանդիպման վերջակետը դրվեց մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին․ «Ռեյմսի» հարձակվող Բուլաե Դիան հաշիվը դարձրեց 0-2։

Չնայած պարտությանը՝ ՊՍԺ-ն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ