fbpx
Սպորտ

ՊՍԺ-ն վստահ հաղթանակ տարավ․ Մբապեն՝ դուբլի հեղինակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի խաղում միմյանց դեմ մրցեցին «ՊՍԺ»-ն և «Մոնակոն»։ «ՊՍԺ»-ն կարողացավ հաղթանակ տանել 4:1 հաշվով:

Նշենք, որ սա հետաձգված խաղ էր․ այն չէր կայացել նախատեսված ժամանակին, քանի որ այդ ժամանակ եղանակը անբարենպաստ էր:

«ՊՍԺ»-ի կազմում իր հաշվին դուբլ ձևակերպեց Կիլիան Մբապեն։ Թիմին իրենց մեկական գոլով օգնեցին նաև Նեյմարը և Պաբլո Սարաբիան։ «Մոնակո»-ի կազմում աչքի ընկավ Բակայոկոն։

Այսպիսով՝ «ՊՍԺ»-ն վաստակեց 49 միավոր՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Մոնակոն» իններորդն է 29 միավորով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ