fbpx
Սպորտ

ՊՍԺ-ն պատրաստ է բաց թողնել Իկարդիին

Ֆրանսիական ՊՍԺ-ից հայտնել են, որ ակումբը պատրաստ է բաց թողնել Մաուրո Իկարդիին այս ձմեռ, եթե նրա դիմաց վճարեն համապատասխան գումար։

Այս մասին գրում է Sky Sport Italia-ն։

Նշվում է, որ Իկարդիին ուշադրության կենտրոնում է պահում Թուրինի «Յուվենտուսը», որը կարող է փորձել գնել հարձակվողին, եթե Ալվարո Մորատան «Յուվեից» տեղափոխվի «Բարսելոնա»։

Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն պատրաստ կլինի վաճառել Իկարդիին, եթե նրա դիմաց վճարեն 30 միլիոն եվրո։

Հավելենք, որ այս մասին թուրինյան ու կատալոնյան ակումբները բանակցում են՝ Մորատայի տրանսֆերը կազմակերպելու շուրջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ