«Բարսելոնա»-ն շարունակում է քայլեր ձեռնարկել այս ամռանը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու համար: Այս մասին տեղեկացնում է L’Equipe-ը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, կատալոնական ակումբը բրազիլացու տրանսֆերի դիմաց առաջարկել էր 40 միլիոն եվրո, ինչպես նաև պատրաստ էր փարիզյան թիմին զիջել Ֆիլիպե Կոուտինյոյի և Իվան Ռակիտիչի տրանսֆերները:
Հայտնի է, որ ֆրանսիական ակումբը միանգամից մերժել է «կապտանռնագույններ»-ի առաջարկը, քանի որ ցանկանում է հնարավորինս շատ գումար վաստակել տրանսֆերի դիմաց: