Սպորտ

ՊՍԺ-ն Նեյմարին թիմում պահելու ևս մեկ փորձ կանի

ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է ամեն գնով համոզել ակումբի հարձակվող Նեյմարին մնալ ակումբում: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Նշվում է, որ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն կմեկնի Չինաստան, որտեղ կհանդիպի Նեյմարին և վերջին փորձը կկատարի համոզելու համար բրազիլացի հարձակվողին չհեռանալ Փարիզից: Եթե Նեյմարը կրկին պնդի, որ ցանկանում է հեռանալ ակումբից, ՊՍԺ-ն կվաճառի նրա տրանսֆերը հնարավոր ամենաբարձր արժեքով:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայից»-ից տեղափոխվել է ֆրանսիական ակումբ 2017 թվականի ամռանը՝ 222 միլիոն եվրոյի դիմաց:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ