fbpx
Սպորտ

Մեսսիի շնորհանդեսի համար ՊՍԺ-ն վարձել է Էֆելյան աշտարակը

Կատալոնական «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացած Լիոնել Մեսսիի տեղափոխությունը ՊՍԺ, կարծես թե, հաստատվում է։

Ֆրանսիական ակումբը օգոստոսի 10-ի համար վարձել է Էֆելյան աշտարակը ու, ինչպես Նեյմարի շնորհանդեսի դեպքում, սպասվում է, որ Մեսսիի շնորհանդեսը հենց այնտեղ է կայանալու։

Այս մասին հայտնում է ESPN-ը։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Մեսսին այսօր բուժզննում է անցնելու փարիզյան ակումբում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ