Սպորտ

ՊՍԺ-ի նախագահը վստահ է, որ չմոտիվացված խաղացողին պահելը վատ միտք է

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնա» գրեթե անհնար է դառնում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» գրեթե համակերպվել է, որ ֆուտբոլիստի տրանսֆերն այս ամռանը չի հաջողվի իրականացնել։

Սակայն, այնուամենայնիվ, Նեյմարը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից և խաղալ Մեսսիի հետ։ Ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին վստահ է, որ թիմի կազմում չմոտիվացված խաղացողին պահելը վատ գաղափար է:

Այդ պատճառով ֆրանսիական ակումբը պատրաստ է Նեյմարին բաց թողնել ցանկացած ակումբ՝ բացի «Բարսելոնայից»։ ՊՍԺ-ն մերժել է կատալոնացիների» բոլոր առաջարկները։

ՊՍԺ-ն ցանկանում է 300 միլիոն եվրո ստանալ Նեյմարի համար, սակայն այդ գումարը կարող է իջնել մինչև 200 միլիոնի։ Այս հնարավորություն, սակայն, չի տարածվի «Բարսելոնայի» վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ