ՊՍԺ-ն ու Լիոնել Մեսսին քննարկում են նոր պայմանագրի երկու տարբերակ։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, պայմանագրի երկարաձգման երկու տարբերակ կա՝ կա՛մ մեկ տարով, կա՛մ «1 + 1» սխեմայով։ Պայմանագրի երկարաձգման տարբերակի ակտիվացումը կախված կլինի խաղացողի ցանկությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպումը, որի ընթացքում Մեսսին ու ՊՍԺ-ն կարող են վերջնական համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ, կկայանա փետրվարին։
Այս մրցաշրջանում արգենտինացին բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: