Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում ՊՍԺ-ն 2:1 հաշվով հաղթեց «Ռեն»-ին՝ նվաճելով տիտղոսը: Գոլերից մեկի հեղինակը դարձավ Կիլիան Մբապեն, իսկ թիմի առաջատար Նեյմարը որակազրկման պատճառով չմասնակցեց խաղին:
Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է հենց այս իրադարձությանը: Բրազիլացու կարիքը, կարծես թե, չի զգացվում, քանի թիմում կա Մբապեն:
Նշենք, որ խաղից հետո կայացած տոնակատարության ժամանակ Մբապեն մի կողմ էր հրել նեյմարին, որպեսզի վերջինս չհայտնվի թիմային լուսանկարում:
Ավելի վաղ 20-ամյա ֆուտբոլիստը հույս էր հայտնել, որ Նեյմարը կմնա փարիզյան ակումբում:
https://www.facebook.com/Omar.Momani.Cartoons/posts/1333423253489184
