Սպորտ

Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ՊՍԺ-ի հետ․ Ռումենիգեն Կուասիի հետ պայմանագիր կնքելու մասին

France Football-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է Տանգի Կուասիի հետ պայմանագիր կնքելու հանգամանքների մասին։

Ֆրանսիայի պատանեկան հավաքականի 18-ամյա պաշտպանը հեռացել էր ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակում։

Կառլ-Հայնց Ռումենիգեն ընդգծել է, որ Կուասին շատ հետաքրքիր խաղացող է, որն ունեցել է մի քանի շահավետ առաջարկներ, հատկապես, «Լայպցիգից»։

«Մեր տեղեկություններով՝ նա մտադրություն չուներ երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Երբ Կուասիի նման տաղանդավոր խաղացողը ցանկանում է փոխել ակումբը, իմաստ կա, որ «Բավարիան» մտածի այդ մասին։

«Բավարիան» երբեք մրցակիցներին թուլացնելու նպատակով չի գնում ֆուտբոլիստների։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ՊՍԺ-ի հետ»,-  նշել է Ռումենիգեն։

Կուասին Ֆրանսիայի ավարտված առաջնության ընթացքում ՊՍԺ-ի հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել 2 գոլ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ