«Չելսին» և ՊՍԺ-ն շարունակում են քննարկել Հակիմ Զիեխի տրանսֆերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբները բանակցություններ են վարում մարոկկացու վարձավճարով տեղափոխության շուրջ՝ գնելու տարբերակով։ Ինչպես հայտնում է L’Equipe-ը, գործարքը դեռ չի ավարտվել Չելսիի ֆինանսական մեծ պահանջների պատճառով:
Ինքը՝ խաղացողը, արդեն բուժզննում է անցել փարիզյան ակումբի համար և դիմել է լոնդոնցիների ղեկավարությանը՝ իրեն բաց թողնելու խնդրանքով։
Այս մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը «Չելսիի» կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: