ՊՍԺ-ն պայմանագիր չի կնքի Անսու Ֆատիի հետ.
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան ակումբը առաջարկ է պատրաստում «Բարսելոնայի» վինգերի տրանսֆերի վերաբերյալ, իսկ կատալոնացիները դեմ չեն խաղացողի վաճառքին։
Ինչպես հայտնում է RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հոքինսը, ՊՍԺ-ն առաջարկել է Ֆատիի ծառայությունները, սակայն ակումբը հրաժարվել է իսպանացու տեղափոխությունից։
Ֆրանսիացիները կենտրոնացած են «Լիոնի» վինգեր Բրեդլի Բարկոլի և ևս մեկ հարձակվողի ձեռքբերման վրա:
Ինչ վերաբերում է անձամբ Ֆատիին, ապա նա կցանկանար կարիերան շարունակել «Բարսելոնայում» և ավելի շատ խաղաժամանակ ստանալ։