Ֆրանսիական ՊՍԺ-ն ծրագրում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի և մարզչի միջև բանակցությունները դեռ չեն սկսվել, սակայն նշվում է, որ երկու կողմերն էլ ցանկանում են շարունակել համագործակցությունը։ Հաղորդվում է, որ բանակցությունները կսկսվեն ընթացիկ մրցաշրջանում։ Մարզչի հետ գործող պայմանագրի ժամկետը մինչև 2025 թվականի հուլիսն է։
Լուիս Էնրիկեն ՊՍԺ-ն գլխավորել է 2023 թվականի ամռանը։ Ակումբում անցկացրած տարվա ընթացքում նա նվաճել է երեք գավաթ և հասել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։