fbpx
Մարզեր
23:50 19/11/2019

Պտղատու այգի է հիմնել Սևքարի դպրոցին հարող տարածքում

Արմսվիսբանկի աշխատակիցները Տավուշի Սևքար համայնքի դպրոցի հարակից 6500 քմ տարածքում հիմնել են պտղատու այգի։ Արքայանարնջի, խնձորի, թզի, ընկույզի շուրջ 550 ծառերի տնկման աշխատանքները կազմակերպվել են Արմսվիսբանկի հովանավորությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ։ Այս ծրագրով փաստորեն վերականգնվել է դեռ խորհրդային տարիներից այս կողմ չմշակված՝ դպրոցի այգին։

Մարզպետարանի առաջարկով ընտրվել են տվյալ շրջանի բնակլիմայական պայմաններին համապատասխան մրգատու ծառատեսակներ:

Բացի ծառատունկից, նաև իրականացվել են այգու հիմնման նպատակով անհրաժեշտ նյութերի ձեռք բերման և տարածքի պարսպապատման, մաքրման, բարեկարգման, ինչպես նաև ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ, որոնց ամբողջական ֆինանսավորումն իրականացվել է Արմսվիսբանկի կողմից:

Այգու հիմնման աշխատանքներին, բացի բանկի աշխատակիցներից, ակտիվ մասնակցել են նաև Տավուշի մարզպետարանի, Սևքարի համայնքապետարանի և դպրոցի աշխատակազմերը, ինչպես նաև համայնքի բնակիչներն ու աշակերտները:

Նույն օրը դպրոցում կազմակերպվել էր “Հայրենադարձ պատանին” թեմայով միջոցառում, որի թեման հայրենի հողն է, օտար երկրներից ներգաղթը։

«Այգու հիմնումը եղել է մեր տարիներով սպասված երազանքը, որն Արմսվիսբանկը և Տավուշի մարզպետարանը մեզ պարգևեցին շատ անակնկալ և բաղձկալի նվերի տեսքով, որի համար շատ շնորհակալություն եմ հայտնում բանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, ինչպես նաև բանկի, համայնքապետարանի և մարզպետարանի ողջ անձնակազմին»,-ելույթ ունենալով, ասաց Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Թանանյանը:

Արմսվիսբանկն այս նախաձեռնությունը պլանավորած է եղել դեռևս 2-3 ամիս առաջ, պայմանավորված բանկի հիմնադրման 15 ամյակով։ Բանկի ու Մարզպետարանի արդյունավետ համագործակցության արդյունքում որպես մրգատու այգու հիմնման նպաստավոր տարածք ընտրվել է Սևքարի միջնակարգ դպրոցի հարող տարածքը:

«Կանաչ» տնտեսության ֆինանսավորմումը Արմսվիս բանկի ռազմավարական ուղղություններից է։

Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ