Պտղնիի գյուղապետը ծեծել է իմքայլական պատգամավորի որդուն․ «Ժողովուրդ»-Azat TV
Իրավական
11:44 02/03/2021, 11:44

Պտղնիի գյուղապետը ծեծել է իմքայլական պատգամավորի որդուն․ «Ժողովուրդ»

Միջադեպ է տեղի ունեցել Պտղնիի գյուղապետի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը որդու միջև։

Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» թերթը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանը ծեծել է պատգամավոր Քրիստինե Պողոսյանի որդիներից մեկին միայն այն բանի համար, որ նա իմքայլական պատգամավորի որդին է։

Թերթը զրուցել է Պողոսյանի հետ ու պատգամավորը հաստատել է, որ եղել է նման միջադեպ, և դրանով այժմ զբաղվում է ոստիկանությունը։ Միևնույն ժամանակ, գյուղապետը փորձել է հերքել տեղեկությունն ասելով, որ ինքն առաջին անգամ լսում դրա մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ