Լոնդոնի «Չելսի»-ն մտադիր է վարձակալությամբ տալ՝ ամռանը Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխված, Քրիստիան Պուլիշիչին։ Այս մասին հաղորդում են UK reports-ը։
Այս ամռանը Լոնդոնյան ակումբը Պուլիշիչի համար Դորտմունդի «Բորուսիա»-ին վճարեց 64 միլիոն եվրո (մոտ 73 միլիոն դոլար)։ Տեղափոխումից հետո ֆուբոլիստը ոչ մի բանով աչքի չի ընկել «Սթեմֆորդ Բրիջում», և որոշ մեկնաբանների կարծիքով ՝ «Չելսի»-ն սխալվել է Պուլիշիչի ընտրության հարցում։
21-ամյա վինգերի համար «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը տեղ է հատկացնում պահեսայինների նստարանին։ Վերջին 4 խաղերից 3-ում ֆուտբոլիստը փոխարինման դուրս չի եկել։ Կիրակի օրը ՝ «Սաութհեմթոն»-ի դեմ խաղում, Պուլիշիչը դուրս եկավ խաղադաշտ, դա օգոստոսից ի վեր նրա անցկացրած միակ հանդիպումն էր։
Նա նաև չէր մասնակցել Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած «Լիլ»-ի դեմ հանդիպմանը, և երկու շաբաթ առաջ կայացած «Վալենսիա»-ի դեմ խաղին։
Ստեղծված իրավիճակում, երբ Պուլիշիչը ստվերվում է այնպիսի ֆուտբոլիսների կողմից, ինչպիսիք են ՝ Վիլյանը, Պեդրոն, Կալում Հադսոն-Օդոն, նա պետք է խնդրի լոնդոնյան ակումբին իրեն թույլատրել հանդես գալ վարձակալությամբ։
Նախկին Դորտմունդյան աստղը ցանկանում է մնալ և պայքարել իր տեղի համար, բայց պատրաստ է նաև այլ տարբերակներ դիտարկել։ Պուլիշիչը զգում է, որ իրեն հնարավորություն չեն տալիս ապացուցելու իր հմտությունները Սթեմֆորդ Բրիջում:
Պուլիշիչին աջակցում են Ասպիլիկուետան ու Լեմպարդը։
Նման իրավիճակում ՝ տարբեր մտահոգությունների ֆոնին, ֆուտբոլիստը աջակցություն է ստացել ինչպես Լեմպարդի, այնպես էլ ակումբի ավագ Սեզար Ասպիլիկուետայի կողմից։ Երկուսն էլ շեշտում են, որ երիտասարդ խաղացողին ժամանակ է պետք ադապտացվելու համար:
«Նա քրտնաջան աշխատում է, և մենք գիտենք, որ գլխավոր մարզիչը պետք է որոշումներ կայացնի, բայց նաև տեսնում եմ, որ նա շատ է աշխատում մարզվելիս: Այստեղից ես կարող եմ ենթադրել, որ նրան պետք է խրախուսել, քանի որ մենք գիտենք, որ նրա համար ամեն ինչ նոր է. նոր երկիր, նոր թիմ, ադապտացվելու համար ժամանակ է անհրաժեշտ», – ասել է Ասպիլիկուետան, այն բանից հետո, երբ Պուլիշիչը չմասնակցեց Չեմպիոնների լիգայի խաղարկության «Լիլ»-ի դեմ հանդիպմանը:
«Հուսով ու վստահ եմ, որ նա մեր թիմի համար շատ պետքական կլինի այս մրցաշրջանում»- ասել է Լեմպարդը։
Եվ մինչ «Չելսի»-ի մարզիչի համբերությունը երկար է տևում, Պուլիշիչը միգուցե չունենա այդքան շատ համբերություն ու տեղափոխվի ուրիշ ակումբ, որտեղ կկարողա ցուցադրել իր լավագույն որակները։