Հասարակություն

Հունվարի 25-ին Պուշկինի թունելը փակ է լինելու

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 01.00-ից մինչև 05.00, Պուշկինի թունելը փակ է լինելու։

Պուշկինի թունելի երթևեկելի հատվածում գտնվող դիտահորի կոտրվածքի հետևանքով երթևեկության համար առաջացել է խոչընդոտ։

Թունելը սպասարկող ընկերության աշխատակիցների կողմից տվյալ դիտահորն ապամոնտաժվելու է, և տեղադրվելու է նորը։

Ճանապարհային դեպարտամենտը հայցում է վարորդների ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով անվտանգության կանոնները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ