Քաղաքականություն

Պուտինն առայժմ չի նախատեսում բանակցել Ալիևի և Էրդողանի հետ

РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ դեռ հստակ ծրագրեր չունի՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայի շուրջ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ անցկացնելու հետ:

«Եթե անհրաժեշտություն լինի, որևէ կասկած չկա, որ նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այդ թեման իր գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցի՝ արդյոք առաջիկայում նախատեսվում են բանակցություններ Ալիևի և Էրդողանի հետ:

Հստակեցնող հարցին՝ արդյոք կարելի է նման բանակցություններ ակնկալել այս շաբաթ, Պեսկովը պատասխանել է. «Դեռ հստակ ծրագրեր չկան»:

«Սակայն դուք գիտեք, որ խոսքը պատերազմի մասին է: Եվ, իհարկե, այնտեղ՝ Ղարաբաղում, իրավիճակն արագ է զարգանում, այդ պատճառով դժվար է կանխատեսումներ անել: Կախված նրանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կառաջանա նաև երկխոսության պահանջ»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ