fbpx
Աշխարհ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպում կունենան․ բանակցային թեմաները հայտնի են

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն Սիրիայի իրադրությունը, ահաբեկչական ակտիվությունը Իդլիբում։

«Ցավոք, այդ տարածքներից շարունակվում է ահաբեկչական ակտիվությունը։ Դա անընդունելի է, դա վտանգավոր է։ Դա խանգարում է Սիրիայի կարգավորման գործընթացին։ Այս ամենը, հավանաբար, օրակարգում կլինի»,- ասել է Պեսկովը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ