fbpx
Աշխարհ

Պուտինը ԱԽ նիստում քննարկել հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին:

«Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող ընթացիկ հարցեր: Բացի այդ, անդրադարձ է եղել միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում և իրադրությանն Աֆղանստանում, ինչպես նաև ադրբեջանա-հայկական սահմանին»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ