fbpx
Քաղաքականություն

Պուտինը և Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումը

Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից բախումների մեջ ահաբեկիչների ավելի ու ավելի լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելացվում է, որ Պուտինը գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների հետ շփումների և շուտափույթ հրադադարի հասնելու եւ ճգնաժամը լիցքաթափելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս համակարգում իրականացնել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ