Կրեմլում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական բանակցությունները: Ինչպես հաղորդոււմ է Կրեմլի պաշտոնական կայքը՝ Էրդողանը Մոսկվա է ժամանել աշխատանքային այցով:
Հանդիպման ընթացքում երկու նախագահները կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունները, այդ թվում տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: Հանդիպումից հետո երկու երկրների նախագահները հանդես կգան հայտարարությամբ:
Նշենք, որ Էրդողանը ՌԴ է այցելում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին՝ կապված Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ: