Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Մոսկվայում հունվարի 23-ին տեղի ունեցած հանդիպումը շարունակվել է 3 ժամ: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ Էրդողանը Ռուսաստան էր ժամանել աշխատանքային այցով: Պուտինը և Էրդողանը առանձնազրույց են ունեցել, որից հետո նախագահներին են միացել պատվիրակությունների անդամները:
Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Պուտինը հայտնել է, որ Էրդողանի հետ զրույցը տեղի է ունեցել կառուցողական մթնոլորտում: Նա տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս կկազմակերպվի Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը: Հստակ ժամկետների մասին ՌԴ նախագահը խոստացել է ասել պաշտոնական Թեհրանի հետ պայմանավորվելուց հետո: