fbpx
Քաղաքականություն

Պուտինը պատմել է` ինչպես է կազմվել Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը միայն միջնորդի դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը կնքելու գործում և ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորությունները:

«Ռուսաստանն ունեցել է միայն միջորդի դեր և այդ փաստաթղթի շրջանակում ստանձնել կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու պատրավորություններ: Այն, ինչ մենք այժմ անում ենք»,-հայտարարել է Պուտինը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Պուտինը նշել է, որ համաձայնագրի ստեղծմանը մասնակցել են 3 կողմերը` ՌԴ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը:

Այս մասին տեղեկանում ենք  ՌԻԱ Նովոստիից:

«Ինչ վերաբերում է տեքստին, ապա մենք դա արել ենք երեքով՝ ես, բնականաբար, նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը: Այլ կերպ հնարավոր չէր, քանի որ, ըստ էության, դա երկու կողմերի միջև պայմանավորվածություն էր»,-ասել է Պուտինը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ