fbpx
Քաղաքականություն

Պուտինն անդրադարձել է եռակողմ հայտարարության հիմքերին

Այսօր տեղի ունեցած մեծ ասուլիսի ժամանակ, Պուտինը, խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին, անդրադարձել է եռակողմ հայտարարության կետերին. կարևորել այն, որ ըստ դրա կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում:

«Զինված ուժերը կանգ են առել այնտեղ, որտեղ գտնվել են ստորագրման պահին, սա առաջ է բերել որոշ դժվարության ենթակառուցվածքային խնդիրներ, ընդ որում և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերի համար, բայց սա պետք է հանգիստ կարգավորել բանակցային գործընթացի ընթացքում, քանի որ այս եռակողմ հայտարարությունը տալիս է բոլոր հիմքերն ու հնարավորությունները, որովհետև այնտեղ նշվում է, որ հաշտեցման հասնելուց հետո հաջորդ փուլը պետք է լինի տարածաշրջանում հարաբերությունների լիակատար կարգավորումը` տնտեսական և ենթակառուցվածքային հնարավորությունների բացահայտմամբ: Դա վերաբերում է նաև ավտոմոբիլային հաղորդակցությանը: Դա վերաբերում է և՛ Նախիջևանին, և՛ Հայաստանի հյուսիսի ու հարավի միջև հաղորդակցությանը»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը հույս է հայտնում, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունը և բանակցային գործընթացը կպահպանվի՝ անկախ նրանից, թե ինչ շրջանակներում կլինեն դրանք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ