Աշխարհ

Պուտինը կոչ է արել պատրաստվել կորոնավիրուսի վարակի բռնկման երկրորդ ալիքին

ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինը երկրի սանիտարա-համաճարակային վիճակի վերաբերյալ խորհրդակցություն է արել ու կոչ արել, որ մասնագետները պատրաստվեն կորոնավիրուսի վարակի բռնկման երկրորդ ալիքին։

Նա նշել է, որ և՛ ռուսական, և՛ արտասահմանյան մասնագետները նշում են, որ երկրորդ ալիք է լինելու, որին պետք է սպասել աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբերին։ Պուտինն առողջապահական համակարգին հրահանգել է պատրաստվել դրան։

Նշենք, որ Ռուսաստանը մեկն է այն պետություններից, որտեղ օրական մի քանի հազար վարակման դեպք է գրանցվում։ Վերջին օրերին, սակայն, վարակման դեպքերի օրական այդ թիվը նվազում է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ