Աշխարհ

Պուտինը ԱԽ անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը իրավիճակը:

«Մենք այսօր Ձեզ հետ կքննարկենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը: Կցանկանայի լսել Ձեր գնահատականներն այն մասին, թե ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, մեր ԱԻՆ-ը, սահմանապահները, և ինչպես է ընթանում այդ ուղղությամբ միջազգային կազմակերպությունների, մեր արտասահմանցի գործընկերների հետ համագործակցությունը»,-ասել է նա՝ բացելով խորհրդակցությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ