Քաղաքականություն

Մակրոնը և Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը:

«Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Հաշիվ առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը՝ հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք թույլ են տվել կանգնեցնել արյունահեղությունն ու խուսափել նոր զոհերից, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտ տեղակայել շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով: Նշվել է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված հայտարարությունը կատարվում է, տարածաշրջանում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունանում է»,-ասվում է հաղոդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ