ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ՝ շեշտելով վճռականությունը ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին հաղորդում է Կրեմլը:
Մակրոնի հետ զրույցում Պուտինն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բախումների,հակամարտությունում Սիրիայի և Լիբիայի ծայրահեղականների ներգրավվածության կապակցությամբ:
Նախագահները վերահաստատել են իրենց տրամադրվածությունը՝ շարունակել Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղում, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
ՌԴ նախագահը Ֆրանսիացի իր պաշտոնակցին ներկայացրել է հակամարտության գոտում արագ հրադադարի ռեժիմի հաստատման և բանակցությունների վերսկսման համար Ռուսաստանի Դաշնության քայլերը։
Պուտինն ու Մակրոնը խոսել են նաև վիրուսի դեմ պայքարում համագործակցության մասին ՝ ներառյալ պատվաստանյութերի մշակումն ու արտադրությունը:
