fbpx
Աշխարհ

Պուտինը և Մակրոնը քննարկել են նոյեմբերի 9-ին պայմանավորվածությունների իրականացման գործընթացը

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նշվում է, որ կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման գործընթացը:

Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին: Արձանագրվել է, որ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և բնակչության հումանիտար կարիքների ապահովման ուղղությամբ: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում հետագա համատեղ աշխատանքի փոխադարձ տրամադրվածությունը:

Նախագահները քննարկել են նաև Աֆղանստանում տիրող իրավիճակը։

Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ