fbpx
Աշխարհ

Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել էմանուել Մակրոնին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնին Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների ողբերգական հետևանքների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռագրում, մասնավորապես, ասվում է հետևյալը.

«Առանձնակի վրդովմունք է առաջացնում ցինիկ և դաժան հանցագործությունը, որը իրագործվել է եկեղեցու պատերի ներսում: Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ մարդկային բարոյականությունը բացարձակ խորթ է ահաբեկիչների համար: Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է միջազգային հանրության ջանքերի իրական միավորում»:

Վլադիմիր Պուտինը հաստատել է ֆրանսիացի և այլ արտասահմանյան գործընկերների հետ ռուսական կողմի սերտ համագործակցության պատրաստակամությունը հակաահաբեկչական գործունեության բոլոր ուղղություններում:

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ռուսաստանցիները կիսում են Ֆրանսիայի ժողովրդի ցասումն ու վիշտը: Վլադիմիր Պուտինը անկեղծ ցավակցության խոսքեր է փոխանցել զոհերի հարազատներին և մտերիմներին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ