fbpx
Աշխարհ

Պուտինը և Շոլցը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ ՊուտինԸ և Գերմանիայի կանցլեր Շոլցը հեռախոսազրույց են ունեցել։ Գերմանիայի կանցլերը Ռուսաստանի նախագահին կոչ է արել շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական ​​լուծման ուղիներ փնտրել՝ լրագրողներին ասել է Գերմանիայի կաբինետի խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայտը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Կանցլերը և ՌԴ նախագահը քննարկել են նաև պարենային գլոբալ իրավիճակը, որը վատթարացել է հատկապես պատերազմի պատճառով։ Կանցլերը հիշեցրել է, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում այս հարցում»,- հավելել է նա։

Պուտինը մանրամասն նկարագրել է Դոնբասի ժողովրդական հանրապետությունների պաշտպանության համար հատուկ ռազմական գործողության տրամաբանությունն ու հիմնական խնդիրները, խոսել քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկված միջոցառումների մասին։

Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել փաստին, որ ռուս-ուկրաինական խաղաղ բանակցություններն իրականում արգելափակվել են Կիևի իշխանությունների նախաձեռնությամբ, ինչպես նաև խոսել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից խաղաղ բնակչության տարհանման միջոցառումների և Ուկրաինայի զինծառայողների մեթոդների մասին։ Պուտինը համոզմունք է հայտնել, որ ուկրաինացի ազգայնականները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը։

Գերմանիայի կանցլեր Շոլցը, ի դեպ, ՌԴ նախագահ Պուտինի հետ զրույցում հերքել է Ուկրաինայում նացիզմի տարածման մասին տեղեկությունը։

Զրույցի ավարտին երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել ակտուալ հարցերի քննարկումները։

Աղբյուրը՝ 1lurer.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ