fbpx
Աշխարհ

Պուտինը Թրամփին շնորհակալություն է հայտնել թոքերի արհեստական օդափոխման սարքեր ուղարկելու համար

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ  ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները։ Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռուսաստան թոքերի արհեստական օդափոխման ամերիկյան սարքեր առաքելու համար։

ՌԴ նախագահը շնորհավորել է Դնալ Թրամփին Crew Dragon տիեզերանավի հաջող արձակման կապակցությամբ։

Երկու երկրների ղեկավարները նաև քննարկել են ՕՊԵԿ+-ի համաձայնագրի իրականացման համատեքստում համաշխարհային նավթային շուկայում իրավիճակը։ Ընդգծվել է ռազմավարական կայունության և ռազմական ոլորտում վստահության միջոցառումների ռուս-ամերիկյան երկխոսության ակտիվացման կարեւորությունը։

Թրամփը տեղեկացրել է G7-ի գագաթաժողովը Ռուսաստանի, Ավստրալիայի, Հնդկաստանի և Կորեայի Հանրապետության առաջնորդների հնարավոր մասնակցությամբ անցկացնելու իր գաղափարի մասին։

Տարբեր մակարդակներում համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Կրեմլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցը կառուցողական, գործնական և բովանդակալից բնույթ է կրել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ