Աշխարհ
03:00 29/06/2020

Որևէ հիմք չկա, որ մեկը դիտավորյալ է ինչ-որ բան ստեղծել․ Պուտինը վարակի արհեստական ծագման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերի ընթացքում պատասխանել է կորոնավիրուսի հնարավոր արհեստական ծագման մասին հարցին։

ՌԴ նախագահը նշել է, որ որևէ հիմք չկա պնդելու, թե ինչ-որ մեկը դիտավորյալ է ինչ-որ բան ստեղծել և տարածել։

Չնայած այս կարծիքին՝ Պուտինը չի բացառել, որ մասնագետները պետք է նաև այդպիսի հարցադրում անեն, երբ «վերլուծում և ենթադրում են»։

Նախագահը նշել է, որ շատ կարևոր է հասկանալ տեղի ունեցողի էությունը և կառուցել արդյունավետ պաշտպանություն, իսկ որտեղից է այն ի հայտ եկել՝ արդեն այլ հարց է։ Պուտինն ընդգծել է, որ դեմ է՝ երկրները մեղադրեն միմյանց՝ առաջարկելով միավորել ջանքերն այդ սպառնալիքից ազատվելու համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ