Քաղաքականություն

Պուտինը խոսել է Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարել է, որ Ղարաբաղում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունանում է, ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղ բնակիչների անվտանգությունը:

«Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հայտարարությանը համապատասխան՝ ուղարկված ռուսական խաղաղապահ կոնտինգենտը վերահսկում է հրադադարի ռեժիմը, ուղեկցում է վերադարձող փախստականներին և մարդասիրական բեռները: Իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է»,-ասել է Պուտինը դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ