ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինն Անվտանգության խորհրդի անդամներին է ներկայացրել հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով եռակողմ հանդիպման արդյունքները:
Խորհրդակցությանը մասնակցել են Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և քննարկվել են նաև ՌԴ արտաքին և ներքին քաղաքականության արդիական հարցեր:
