Պուտինի ելույթը բացահայտեց բոլոր միֆերի, բանսարկությունների, հակամարդկային գործընթացների, արդի միջազգային կրիմինալի հիմնական հովանավորին:
Այսպիսի ինտենսիվ ու հանդուգն կեղծիքի ու ստի շատրվան երևի չի նախագծել ոչ մի ճարտարապետ: Չարիքի ստեղծումը թե աշխարհի, թե սեփական ժողովրդի դեմ և այն ներկայացնելը որպես փրկության ու պաշտպանության սուրբ ուղի, կարելի էր միայն թողնել ֆանտաստիկ երևակայությանը:
Ծուռ հայելիների թագավարությունը, խավարամտություն ու ազգերին և ժողովուրդներին կոտորող իմպերիալիզմը չի կարող գոյատևել որպես սպառնալիք ամբողջ աշխարհին:
Պուտինը հորինվածքներով հարուստ, իրարամերժությունների հիման վրա ստեղծած ելույթով խաչեց սեփական երկիրն իր կողմից կառավարման բոլոր հնարավոր սցենարները:
Մնաց, որ կին ասպետը կխոցի նրա ճարպիկ, բայց փխրուն գոյությունը:
Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

