fbpx
Աշխարհ

Պուտինի և Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 16-ին

Կրեմլի մամուլի ծառայությունից` հաստատելով ավելի վաղ մամուլում շրջանառվող տեղեկությունները հայտնել է, որ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցություններ կանցկացնեն հունիսի 16-ին` Ժնևում:

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա իրավիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրը, ինչպես նաև միջազգային օրակարգային հարցեր, այդ թվում` կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում համագործակցությունն ու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ