fbpx
Աշխարհ
00:00 08/12/2019

Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների ընթացքում լույսերն անջատվել են

Սոչիում արդեն 4 ժամ է՝ շարունակվում է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում հանկարծ անջատվել է հոսանքը: Այս մասին հայտնել է lenta.ru-ն:

Նշվում է, որ լույսը սենյակում անջատվել է այն բանից հետո, երբ երկու երկրների ղեկավարները ավարտել են ողջույնի և բացման խոսքերը:

Ռուսաստանի նախագահ Պուտինը կատակել է՝ ասելով, որ «էլեկտրականությունը վերջացավ»:

Իր հերթին, Բելառուսի ղեկավարն էլ կատակով ասել է.

«Այս ամենը Դիմա Պեսկովի ձեռքի գործն է, ես գիտեմ»(ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի-խմբ․):

Միջադեպից հետո պատվիրակությունների անդամները ժպտացել են և շարունակել բանակցությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ