Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք դեռևս չգիտենք, թե Ուկրաինայի նոր ղեկավարությունը ինչ քաղաքականություն է ունենալու Մինսկի համաձայնագրերի ուղղությամբ և, ընդհանրապես, ռուսական ուղղությամբ։ Այնտեղից բավականին անորոշ ազդակներ են հնչում, օրինակ՝ հանրաքվեի անցկացման մասին՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման վերաբերյալ», – ասել է Լավրովը: