fbpx
Աշխարհ
10:50 17/01/2020

Պուտինի hամար ընդունելի չէ որևէ նախկին նախագահի անփառունակ հեռացում․ Սուրեն Սարգսյան

Պուտինի hամար ընդունելի չէ որևէ նախկին նախագահի անփառունակ հեռացում․ Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Պուտինն ուղնուծուծով «государственник» է: Իր համար ընդունելի չէ որևէ նախկին նախագահի անփառունակ հեռացում, քանի որ դա վնասում է հենց նախագահի ինստիտուտի հեղինակությանը: Չի կարող այդ ինստիտուտի «կրողը» ցկյանս չկրել համապատասխան ատրիբուտներն ու իրավունքները: Մեդվեդևը եղել է ՌԴ 3-րդ նախագահ: Անկախ քաղաքական պայմանավորվածություններից և իրողություններից: ԱԱԽ ղեկավարի տեղակալի պաշտոնը, այլ խնդիրներից զատ, նաև լուծում է նրա կշռի և գնահատանքի հարցը:

Ի դեպ, այս առումով նաև Ջորջ Բուշն է ասում, որ «նախկին նախագահի կողմից իր իրավահաջորդների քննադատությունը չի ծառայում նախագահի ինստիտուտի և պետության շահերին»:

Պուտինն իր իրավանախորդներին երբեք սխալ չի հանել: Գործով` միգուցե, խոսքով` երբեք»:

Պուտինն ուղնուծուծով «государственник» է: Իր համար ընդունելի չէ որևէ նախկին նախագահի անփառունակ հեռացում, քանի որ դա…

Gepostet von Suren Sargsyan am Donnerstag, 16. Januar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ