fbpx
Աշխարհ

Պուտինի հետ դեմ առ դեմ կհանդիպեմ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ ՌԴ նախագահի հետ իր հանդիպումը կկայանա հունվարի 23-ին. հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Էրդողանը նշել էր, որ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում:

«Պուտինի հետ, մեծ հավանականությամբ, կհանդիպենք հունվարի 23-ին` չորեքշաբթի: Ես Պուտինի հետ դեմ առ դեմ կհանդիպեմ»,- ասել է նա:

Քննարկման հիմնական թեման հավանաբար կլինի սիրիական Մանբիջի ճակատագիրը, ուր պատրաստվում է ներխուժել Թուրքիան` քրդերին հարվածելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ