fbpx
Աշխարհ

Պուտինի հետ հանդիպումից հետո կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը․ Էրդողան

Հաջորդ բոլոր «անհրաժեշտ» քայլերը Սիրիայի հյուսիս-արևելքում կձեռնարկվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք այդ գործընթացը կքննարկենք պարոն Պուտինի հետ և դրանից հետո կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»,-ասել է նա Ստամբուլում կայացած միջոցառման ժամանակ։

Հավելենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Էրդողանին հրավիրել է աշխատանքային այց կատարել Ռուսաստան։ Վերջինս էլ ընդունել էր հրավերը։ Երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Սոչիում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ