fbpx
Քաղաքականություն

Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում դեռ չկա հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս շաբաթվա վերջին աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

Ն. Փաշինյանի այցը նախատեսվում է հունվարի 24-25-ը: 

Ինչպես նշել է Դ. Պեսկովը՝ «դեռ, որքան ես եմ տեղեկացված, չի նախատեսվում, ուրբաթ բավականին հագեցած օր է նախագահի մոտ»: 

«Տեղյակ չեմ, արդյոք փոփոխություններ կլինեն, սակայն դեռ որևէ համաձայնություն չկա», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: 

Դ. Պեսկովը նշել է, որ Վ. Պուտինը և Ն. Փաշինյանը «շատ հաճախ շփվում են հեռախոսով և շատ հաճախ հանդիպումներ անցկացնում»: Ն. Փաշինյանը մտադիր է հունվարի 25-ին այցելել Մոսկվայում գտնվող ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակ, որտեղ ելույթ կունենա՝ ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնելու առիթով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ