fbpx
Աշխարհ

Պուտինի վարկանիշը պատմական նվազագույնին է հասել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ժողովրդի վստահությունը հասել է պատմական նվազագույնին՝ 32 տոկոսի: Այս մասին վկայում են հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կողմից անցկացված վերջին հարցումները:

Այս ցուցանիշն արձանագրվել է փետրվարի 20-ին՝ Դաշնային ժողովի առջև Պուտինի ուղերձից հետո: Կրեմլը, սակայն, նախատեսել էր վարկանիշի անկումը կանխել պատգամավորների նկատմամբ Պուտինի դրական ուղերձով, գրում է Ведомости թերթը։

Պարբերականի տեղեկությամբ, Դաշնային ժողովի առջև Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման կապակցությամբ ելույթը նախատեսվում էր մարտ ամսին, սակայն ավելի ուշ որոշել են այն տեղափոխել՝ պայմանավորված նրա վարկանիշի անկումը կանխելու ցանկությամբ:

ՌԴ-ի նախագահի ուղերձը վերջին 6 տարիներին ամենաքիչ ժողովրդականությունն է վայելել:

Աղբյուր ՝https://www.aliq.ge

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ