fbpx
Աշխարհ
01:23 19/01/2019

Պուտինի վստահության վարկանիշը նվազել է՝ հասնելով պատմական նվազագույնի

Ռուսները դադարել են վստահել իշխանություններին: Ինչո՞ւ են ընկնում Պուտինի, ինչպես նաև Շոյգուի ու Լավրովի վարկանիշները:

Ըստ ВЦИОМ-ի հարցման արդյունքների՝ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանիշը նվազել է 33.4% -ով՝ հասնելով պատմական նվազագույնի: Այդ մասին հաղորդել է Дождь-ը: Պուտինի առաջին 15 տարվա գործունեության նվազագույն վարկանիշը եղել է 2005 թ. մարտին:

Ըստ ВЦИОМ-ի հարցման արդյունքների՝ 2018թ դեկտեմբերի տվյալներով՝ Պուտինին վստահում էր ՌԴ բնակչության 36․5% -ը:

Նույն աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ վստահության վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Սերգեյ Շոյգուն(13․7%) և Սերգեյ Լավրովը (9․3%): Այսպես կոչված՝ հակառեյտինգի ցանկը գլխավորում է Վլադիմիր Ժիրինովսկին (26.3%):


ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ