fbpx
Աշխարհ
19:00 13/07/2019

Պուտինին եթերում վիրավորած լրագրողի տան դիմաց նվաստացնող ցուցանակ են տեղադրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայհոյած վրաց լրագրող Գեորգի Գաբունիան այժմ շրջում է թիկնապահի ուղեկցությամբ։ Լրագրողը կարծում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում:

Վերջերս այն շենքում, որտեղ ապրում է Գաբունիան, բնակարանի շքամուտքի մոտ լրագրողին նվաստացնող ցուցանակ է ամրացվել, որն այնտեղ է մնացել մի քանի օր։

«Այստեղ ծվարել է չար «պիտուխ»»,- գրված է եղել ցուցանակի վրա։

Հիշեցնենք, որ Գաբունիան ուղիղ եթերում հայհոյել էր Պուտինին, նրա ընտանիքին, սակայն Ռուսաստանի նախագահը չի պատասխանել այդ հայհոյանքներին:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ