fbpx
Աշխարհ

Պուտինի թերմոսի «առեղծվածը»․ Պեսկովը պարզաբանում է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Պեսկովը պարզաբանումներ է տվել այն մասին, թե ինչու է Վլադիմիր Պուտինը G20-ի գագաթնաժողովի ժամանակ, ի պատիվ երկրների ղեկավարների տրվող ընթրիքին, ներկայացել սեփական թերմոսով:

Նա մասնավորապես ասել է.

«Դա կապված է այն բանի հետ, որ նա միշտ թեյ է խմում հենց այդ թերմոսից»:

Ընթրիքից արված տեսանյութերում երևում է, որ Պուտինը խմում է սպիտակ թերմոսից: ՌԴ առաջնորդը տարբեր միջոցառումների ժամանակ հաճախ է օգտագործում այդ հատուկ թերմոս-բաժակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ