fbpx
Աշխարհ

Պուտինն անթույլատրելի է համարել Սիրիան ազդեցության շրջանների բաժանելը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Անկարայում եռակողմ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Սիրիան ազդեցության ոլորտների բաժանելու անթույլատրելիության մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

Ռուսաստանի նախագահը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի վերաբերյալ և շեշտել, որ անվտանգության խնդիրները պետք է լուծվեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա:

Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ Սիրիայի բաժանումն ազդեցության ոլորտների անթույլատրելի է։

Հիշեցնենք, որ երեկ Անկարայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Սիրիայում իրավիճակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ