fbpx
Աշխարհ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում իրադրությունն այժմ սրված է, բոլորը դա տեսնում են և հասկանում, ուստի այդ հարցի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի կոնսուլտացիաները շատ պահանջված են: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Երկու երկրների ղեկավարների բանակցությունները հոկտեմբերի 22-ին ընթանում է Սոչիում ՌԴ նախագահի նստավայրում:

«Տարածաշրջանի իրադրությունը շատ լարված է, մենք բոլորս դա տեսնում ենք, հասկանում, ես կարծում եմ՝ մեր այսօրվա հանդիպումը, մեր կոնսուլտացիաները շատ պահանջված են: Ցանկանում եմ հույս հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների այն մակարդակը, որը ձեռք է բերվել վերջին ժամանակներս, իր դերը կխաղա այն բոլոր բարդ հարցերի կարգավորման գործում, որոնք այսօրվա դրությամբ առկա են տարածաշրջանում, և թույլ կտա պատասխաններ գտնել բոլոր, նույնիսկ շատ բարդ հարցերին՝ ի շահ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի և տարածաշրջանի բոլոր երկրների»,-ասել է Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ նեղ կազմով բանակցություններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ